211652_close_icon
views-count6385 դիտում article-date 17:21 24-10-2017

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է «UCOM» և «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերությունների ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «UCOM» և «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր համագործակցում և աջակցում են պաշտպանության բանակին ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և տեղեկատվական քաղաքականության իրականացման հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացված և շարունակվող աշխատանքների համալիրը, նախանշվել հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Այնուհետև հյուրերը բանակի հրամանատարի ուղեկցությամբ եղել են իրենց իսկ միջոցներով տեխնիկապես վերազինված բանակի տեղեկատվական կենտրոնում, ծանոթացել առկա պայմաններին և հնարավորություններին: Տեղեկատվական կենտրոնում բանակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում շփման գծում տիրող իրադրությունը նախորդ շաբաթվա համեմատ բնութագրել է լարված, բայց վերահսկելի և վստահեցրել, որ ինչպես միշտ, հակառակորդի նախահարձակ գործողություններին տրվելու է համարժեք պատասխան: Հավելենք նաև, որ պաշտպանության բանակի նորաբաց տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում հայրենական և արտերկրում գործող զանգվածային լրատվամիջոցների բնականոն աշխատանքն ապահովելու և տեղ գտնող զարգացումները օպերատիվ կերպով միջազգային հասարակայնությանը հասու դարձնելու նպատակով: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր