211652_close_icon
views-count11117 դիտում article-date 16:46 24-10-2017

«Գեղարդ» երգչախումբը Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում հանդես է եկել Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Սուրբ Նիկոլայ եկեղեցում

Հոկտեմբերի 22-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամ քաղաքի իշխանությունների նախաձեռնությամբ Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում Պոտսդամի Սուրբ Նիկոլայ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որտեղ հոգևոր և աշխարհիկ երգացանկով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը: Համերգին բացման խոսքով հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մշակութային նախաձեռնությունների խորհրդի փոխնախագահ Թ. Յանսը: Ներկաներին ողջունեցին Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ ընդգծելով դրանց դերը հայ հոգևոր-մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում տարածելու գործում: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀԱԵ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը, հոգևոր հայրեր, հայ համայնքի, քաղաքային իշխանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Տեղեկանք․«Գեղարդ» երգչախմբի երգացանկը ներառում էր 5-15-րդ դարերի հայկական հոգևոր և աշխարհիկ երգեր, ինչպես նաև հայ և եվրոպական դասական ու ժամանակակից երգահանների ստեղծագործություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր