211652_close_icon
views-count10156 դիտում article-date 12:32 24-10-2017

Բարսայի» հետ հանդիպմանը «Մալագայի» մարզիչը պահանջել է կանգնեցնել խաղը. նրան «գոմիկ» են անվանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մալագայի» գլխավոր մարզիչ Միչելը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնայի» հետ արտագնա խաղի (0:2) ժամանակ բողոքել է մրցավարին, որ կատալոնական ակումբի երկրպագուներն իր հասցեին հոմոֆոբ վանկարկումներ են արել: Դրվագներից մեկում «Ռեալի» նախկին խաղացողը մոտեցել է դաշտի եզրին և դիմել եզրային մրցավարին. «Հարգելի դատավոր, կանգնեցրեք խաղը: Ինձ գոմիկ են անվանում»: Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսը որևէ գործողության չի դիմել: Հայտնի չէ նաև, թե արդյոք այս միջադեպը գրանցվել է հանդիպման արձանագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր