211652_close_icon
views-count38016 դիտում article-date 21:25 23-10-2017

8 մասնակից՝ 10 մեդալ, 3 գավաթ. Հայաստանի հավաքականը հաղթանակած վերադառնում է Եվրոպայի գավաթի խաղարկությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լեհաստանի Լյուբլին քաղաքում ավարտվեց Ավանդական Կարատեի Եվրոպայի Գավաթի 5-րդ առաջնությունը՝ արևելյան մարզաձևերի ամենահեղինակավոր և մասսայական մրցաշարերից մեկը, որին այս տարի մասնակցել է շուրջ 1200 մարզիկ ամբողջ Եվրոպայից: Ինչպես և սպասվում էր, Հայաստանի պատանեկան հավաքականը թիմի մարզիչ աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանի գլխավորությամբ լուրջ արդյունքներ ցույց տվեց՝ գավաթների և մեդալների թիվը գերազանցում է հավաքականի կազմում ընդգրված մարզիկների թիվը: Խնդիր էր դրված Լեհաստանից մաքսիմում շատ մեդալ և գավաթ բերել, այդպես էլ ստացվեց դրանց թիվը գերազանցեց մասնակիցների թվին: [b]Այսպես՝[/b] Էլեն Սարգսյան - Եվրոպայի գավաթ՝ (անհատական մարզիչ Արփի Սաֆարյան) Բենիկ Մինասյան - արծաթ՝ անհատական կատա և բրոնզ՝ էմբու մրցաձևերում (անհատական մարզիչ՝ Ավետիս Սահակյան) Դավիթ Իսրայելյան - բրոնզ՝ Էմբու մրցաձև (անհատական մարզիչ՝ Գոռ Ավագյան) Նարեկ Բադալյան - արծաթ՝ անհատական կատա մրցաձև (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Արսեն Մխիթարյան – կրկնակի բրոնզ ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ Նարեկ Իսկանդարյան) Մարատ Հարությունյան – կրկնակի բորնզ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Ռոբերտ Բուդաղյան – բրոնզ թիմային կատա մրցաձև (անհատական մարզիչ ՝ Սուրեն Մաթևոսյան) Հավաքականը գլխավորում էր Հայաստանի Ավանդական Կարատե-դո Ֆեդարացիայի նախագահ՝ 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանը: Առաջնության մրցավարական կազմում Հայաստանից ընգրվեց միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր