211652_close_icon
views-count6174 դիտում article-date 19:43 23-10-2017

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրանք կուտակած փորձն ու հմտությունը կներդնեն վստահված պաշտոններում իրենց լավագույնս դրսևորելու համար։ Նույն օրը Վիգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին։ Բարձր գնահատելով նախկին հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի դերակատարությունը բանակային զորամիավորման մարտական պատրաստության ամրապնդման գործում` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ ԲԿ նորանշանակ հրամանատարը ջանք ու եռանդ չի խնայելու՝ ԲԿ-ի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար գիտելիքներն ու մասնագիտական ներուժը ներդնելու հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր