211652_close_icon
views-count8697 դիտում article-date 19:05 23-10-2017

Գագիկ Ծառուկյան. Մեր ծանրորդներն ապացուցեցին, որ հավասարը չունեն

Ծանրամարտի Հայաստանի Մ 20 և Մ 23 տարեկան տղաների և աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երևան: Մեր հավաքականները, ոչ ամբողջական կազմերով մասնակցելով Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, ընդհանուր առմամբ նվաճեցին 32 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե, 6-ը՝ բրոնզե: «Զվարթնոց» օդանավակայանում մեր ծանրորդներին դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատներն ու ընկերները, մարզասերներ: «Մեր մարզիկների տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում և մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել ևս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները: Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 և 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին և այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել»,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր