211652_close_icon
views-count11721 դիտում article-date 17:56 23-10-2017

Երևանում կայացավ «Աշխարհի գույները» 3-րդ փառատոնը, որի հասույթը կտրամադրվի Մատաղիսում իրականացվող ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 21-ի երեկոյան, «Հանդես փրոդաքշն»-ի նախաձեռնությամբ Երևանի խուլերի միավորման շենքի դահլիճում մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Աշխարհի գույները» 3-րդ փառատոնը: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում հերոսածին ծնողներն էին և ազատամարտիկները, ինչպես նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն», «Զինվորի պաշտպանության կոմիտե», «Հրադադար մարդկային կորստի ցավ», «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան բարեգործական», «Վիվարտ», Հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամները, «Լայֆ դիզայն» տպագրատան, «Ստուդիո Բաչ» -ի և ''ART'' մշակույթի կենտրոնի աշխատակիցները: Իրենց կատարումներով հանդիսատեսին ներկայացան երգիչ- երգչուհիներ՝ Մարի Սերոբյանը, Ռիմա Սարիբեկյանը, Գաբրիելը, Ակսել Դավեյանը, Մեգի Բադիրյանը, Սեդի Տոնոյանը, Գևորգ Բարաքազյանը, Լևոն Նազարյանը, Սուրեն Պողոսյանը, Արմեն Դալլաքյանը, Մելիսա Գևորգյանը, Պաշ Սարդանը, Նարե և Հակոբ Ջուգուրյանները, ինչպես նաև «Մագա դանս» և «Կոլիբրիս» պարային համույթները: Երիտասարդ արտիստները իրենց կատարումներով հյուրերին ներկայացրեցին աշխարհի տարբեր ազգերի մշակույթներն ու պարգևատրվեցին փառատոնի խորհրդանշական պատվոգրերով ու մրցանակներով: Միջոցառման ընթացքում իրականացվեց դրամահավաք, որի հասույթը կտրամադրվի «Վիվարտ» մշակութային ՀԿ-ին` Մատաղիսում իրականացվող հայրենասիրական ծրագրերի համար: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+

Նմանատիպ նյութեր