211652_close_icon
views-count17908 դիտում article-date 18:44 23-10-2017

Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի է ունենալու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը: APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությանը մասնակցելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 30-ին կմեկնի Բաքու: Ակնկալվում է, որ երկաթգծի հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը: Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է 10 տարի առաջ՝ 3 երկրների նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր