211652_close_icon
views-count5400 դիտում article-date 18:20 23-10-2017

Հինգշաբթի օրը Կատալոնիան, հնարավոր է, անկախություն հռչակի

Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը կզրկվի իշխանությունից, երբ Իսպանիայի սենատը հավանության արժանացնի 155-րդ հոդվածը. հայտնում է газета.ру-ն: Հոդվածի գործարկումը նախատեսում է Կատալոնիայի ինքնավարության սահմանափակում: Դրանից հետ Մադրիդը կարող է իր ժամանակավոր ներկայացուցչին նշանակել Կատալոնիայում: Կատալոնիայի նկատմամբ երկրամասում ուղիղ կառավարում մտցնելու վերաբերյալ որոշումը նախատեսվում է ընդունվել ուրբաթ՝ հոկտեբեմրի 27-ին: Կատալոնիայի առաջնորդներն այսօր հայտարարել են, թե «զանգվածային անհնազանդության» կոչ կանեն՝ երկրամասում կենտրոնական կառավարում մտցնելու Մադրիդի որոշմանն ի պատասխան: Բացի այդ Կատալոնիայի խորհրդարանը հինգշաբթի, հոկտեմբերի 26-ին մտադիր է արտահերթ նիստ է հրավիրել: Եվ չի բացառվում, որ օրենսդիր մարմինը անկախություն հռչակի հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքներով: Իսպանիայի իշխանությունները կտրականապես մերժում են երկխոսություն սկսելու՝ կատալոնացիների առաջարկը:

Նմանատիպ նյութեր