211652_close_icon
views-count8551 դիտում article-date 13:54 23-10-2017

Նեյմար. Ինձ հետ անարդարացի վարվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի հարձակվող Նեեյմարը մեկնաբանել է խաղադաշտից իր հեռացումը՝ «Մարսելի» հետ Ֆրանսիայի առաջնության հանդիպման (2:2) ժամանակ, երկու դեղին քարտի պատճառով: Դրանցից երկրորդը բրազիլացին ստացավ մրցակցին հրելու համար: «Կարծում եմ, պատիժը խիստ անհամաչափ էր ու անարդարացի: Ամբողջ խաղի ժամանակ իմ դեմ խախտում էին կանոնները, մարմնիս վրա բազմաթիվ կապտուկներ են: Ես զայրացա, քանի որ ետևից ինձ հարվածեցին: Մրցավարը ցանկանում էր ինձ հեռացնել, ու նա արեց դա», ասել է Նեյմարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր