211652_close_icon
views-count4409 դիտում article-date 12:22 23-10-2017

Մբապեն ճանաչվեց 2017թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

2017թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: 18-ամյա ֆրանսիացին դարձավ Golden Boy մրցանակի դափնեկիր: Նախորդ մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի» կազմում անցկացրած 44 խաղում 26 գոլի հեղինակ էր դարձել: Ամռանը նա վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց ՊՍԺ՝ հետագայում 180 մլն եվրո պարտավորված վճարով: Մրցանակը շնորհվում է Եվրոպայի լավագույն՝ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստին: Հարցումն անցկացվում է L’Equipe (Ֆրանսիա), Marca (Իսպանիա), The Times (Անգլիա), A Bola (Պորտուգալիա), De Telegraaf (Голландия), Tuttosport, Corriere dello Sport և Gazzetta dello Sport (բոլորը՝ Իտալիա) պարբերականների ներկայացուցիչների շրջանում: Բացի Մբապեից, մրցանակին հավակնում էին նաև Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի») և Ուսման Դեմբելեն («Բարսելոնա»):

Նմանատիպ նյութեր