211652_close_icon
views-count2914 դիտում article-date 11:23 23-10-2017

Հարկադիր ծառայությունը հոկտեմբերի 16-20-ը ստացել է 2253 դիմում, գրություն և 409 հեռախոսազանգ

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 409 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի: 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1704 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր