211652_close_icon
views-count12973 դիտում article-date 10:30 23-10-2017

Զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է պաշտոնատար անձ. ՀՀ դատախազություն

2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/11/1079560/]մահացել [/url]էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր