211652_close_icon
views-count4012 դիտում article-date 10:04 23-10-2017

Ֆիլիպիններում 5 ամիս առաջ ԻՊ ահաբեկիչների կողմից զավթված Մարավին լիովին ազատագրվել է

Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզան հայտարարել է, որ երկրի զորքերն ամբողջովին ազատագրել են Մարավի քաղաքն իսլամիստ ահաբեկիչներից։ Այդ մասին հաղորդել է CNN Philippines-ը։ «Մենք հայտարարում ենք Մարավիում բոլոր ռազմական օպերացիաների ավարտը»,-հայտարարել է նախարարը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 22-ին ֆիլիպինցի զինվորականներն իրականացրել են Մարավիում վերջին օպերացիան՝30 ահաբեկիչների որոնման հատուկ գործողությունը, իսկ բոլոր պատանդառված քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նշենք, որ 5 ամիսների ընթացքում սպանվել է մոտ 900 ԻՊ գրոհային։

Նմանատիպ նյութեր