211652_close_icon
views-count12232 դիտում article-date 23:31 22-10-2017

Անգլիա. Լոնդոնյան ակումբները ջախջախիչ հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրը բավական հաջող ստացվեց լոնդոնյան երկու ակումբների՝ «Արսենալի» ու «Տոտենհեմի» համար: «Արսենալը» արտագնա խաղում 5:2 հաշվով հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ, թեպետ առաջինը հաշիվը բացել էին դաշտի տերերը: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, սակայն առաջին խաղակեսում հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ ընդմիջումից հետո խփեցին ևս 4 գոլ: Դաշտի տերերը 68-րդ րոպեից խաղում էին 10 խաղացողներով: Իսկ ահա տուրի կենտրոնական խաղում, որը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, «Տոտենհեմը» 4:1 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը գերազանց հանդիպում անցկացրեց, իսկ նրա առաջատարը՝ հարձակվող Հարի Քեյնը, պարզապես անկասելի էր: Ներկայումս աշխարհի լավագույն խաղացողներից մեկը դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Այս տուրից հետո «Արսենալը» 16 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Չելսիին»: «Տոտենհեմը» վաստակեց 17 միավոր և այժմ 3-րդն է: «Լիվերպուլը» 13 միավորով 8-րդն է: [b]Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր [/b] «Էվերթոն» - «Արսենալ»՝ 2:5 Ուեյն Ռունի, 12, Օմար Նիասե, 90+3 – Նաչո Մոնրեալ, 40, Մեսութ Օզիլ, 53, Ալեքսանդր Լյակազեթ, 77, Աարոն Ռեմզի, 90, Ալեքսիս Սանչես, 90+5 «Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 4:1 Հարի Քեյն, 4, 56, Սոն Հոն-Մին, 12, Դելե Ալի, 45+3 – Մոհամեդ Սալահ, 24
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր