211652_close_icon
views-count7310 դիտում article-date 21:06 22-10-2017

Մեծ Բրիտանիայում զինված տղամարդը կինոթատրոնում պատանդներ է վերցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական Նանիթոն քաղաքում զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել: Միջադեպը տեղի է ունեցել Բերմուդյան այգու մոտ: Տղամարդը զենքով սկսել է սպառնալ մարդկանց, որից հետո նրանցից մի քանիսին պատանդ է վերցրել: Այժմ չարագործն ու պատանդները գտնվում են «Օդեոն» կինոթատրոնի տարածքում: Պատանդների թվում երկու երեխա կա՝ 3 և 7 տարեկան: Այժմ դեպքի վայր են ժամանում ոստիկանական ուժերը: Իրավապահ մարմինները շրջափակել են այգու տարածքը և քաղաքի բնակիչներին կոչ անում չմոտենալ տարածքին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր