211652_close_icon
views-count81146 դիտում article-date 19:07 22-10-2017

Ճամբարակցին ասում էր. Վազգենի թիկունքին կանգնած է հող-հայրենիքը սիրող քաղաքացին, կանգնած է երիտասարդը, ով չի ուզում արտագաղթել իր երկրից. մարդաշատ միտինգ Ճամբարակում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում տեղի ունեցավ Ճամբարակի քաղաքապետի թեկնածու, ծնունդով արծվաշենցի Վազգեն Ադամյանի նախընտրական հանդիպումը իր ընտրողների հետ: Ինչպես Ճամբարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպումը բավականին մարդաշատ էր և հիմնականում մեծ թիվ էին կազմում երիտասարդները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք մեր ավագ սերնդից շատ բան ենք սովորել ու կյանքում չենք մոռանա ավագ սերնդի կատարած այն լավ ու բարի գործերը, որ նրանք են արել: Այսօրվա ավագ սերունդը 90-ականներին անառիկ է պահել սահմանը, ու այդ սերունդը այն թվերին մեր նման երիտասարդ էր: Հիմա ուզում ենք նորամուծություն: Հազիվ ենք համոզել Վազգենին, որպեսզի համաձայնվի իր թեկնածությունը դնի նոյեմբերի 5-ի Ճամբարակի քաղաքապետի ընտրություններում: Վստահ ենք նրա ուժերին, քանի որ մեր նման թիկունք ունի: Որոշ մարդիկ ամբաղ-զամբաղ չարախոսում են, թե Վազգենի թիկունքին ինչ-որ պաշտոնավորներ են կանգնած, այդ ամենը հերյուրանքներ են. նրա թիկունքին կանգնած է հող հայրենիքը սիրող քաղաքացին՝ Ճամբարակցին, նրա թիկունքում կանգնած է երիտասարդը, ով չի ուզում արտագաղթի իր երկրից, իր հողուջրից: Վստահ ենք, որ նոյեմբերի 5-ին մեր երիտասարդ թեկնածուն հաղթելու է ընտրություններում, ինչպես որ 90-ական թվականներին մեր ավագ սերունդը հաղթեց Արցախյան պատերազմում»: Ելույթներով հանդես եկան թեկնածուի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, ովքեր համառոտ ներկայացրեցին թեկնածուի կյանքն ու գործունեությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կառավարության ընդունված որոշման համաձայն՝ մի քանի համայնքներ միացվել և խոշորացվել են և նոյեմբերի 5-ին ընտրություններին մասնակցելու են 10 գյուղից ավելի բնակիչներ, ինչից հետո այդ գյուղերը դառնալու են մեկ միասնական մարմին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր