211652_close_icon
views-count13915 դիտում article-date 14:24 22-10-2017

Հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կապիտան, «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու, էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին ասվում է Վրաստանի ԿԸՀ հայտարարության մեջ: Թբիլիսիի բոլոր 737 ընտրատեղեմասերի ձայների հաշվարկով՝ Կալաձեն հավաքել է ձայների 51.06%-ը: Նրա օգտին քվեարկել է ավելի քան 203 հազար մարդ: Կախա Կալաձեն վրացի քաղաքական գործիչ է, նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել Կիևի «Դինամո»-ում, «Միլան»-ում և «Ջենոա»-ում: Նա Վրաստանի լավագույն ֆուտբոլիստներից է: Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում պայքարի էր դուրս եկել 13 թեկնածու:

Նմանատիպ նյութեր