211652_close_icon
views-count14352 դիտում article-date 15:18 22-10-2017

Չելյաբինսկում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 5 հոգի

ՌԴ Չելյաբինսկ տանող ավտոճանապարհին՝ Արգայաշսկի շրջանում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել ուշ գիշեր՝ Դոլգոդերևենսկոյե-Կիշտիմ ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել են KIA և ВАЗ 21074 մակնիշի ավտոմեքնեաները, ինչի հետևանքով տեղում մահացել են KIA-ի 25-ամյա վարորդն ու ВАЗ-ի՝ 35-ամյա, 32-ամյա և 24-ամյա ուղևորները: Ավելի ուշ ВАЗ ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում նույնպես մահացել է:

Նմանատիպ նյութեր