211652_close_icon
views-count7890 դիտում article-date 18:58 21-10-2017

Կասիլյասը պատժվել է բջջային հեռախոս օգտագործելու համար

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դուրս է բերվել թիմի հիմնական կազմից: Մարզչական շտաբը նման որոշում է կայացրել, քանի որ 36-ամյա դարպասապահը թիմի մարզմանը օգտվել է բջջային հեռախոսից, ինչը արգելված է եղել: Բացի այդ, մարզիչները դժգոհ են մարզումների հանդեպ իսպանացու վերաբերմունքից: Նշենք, որ Կասիլյասը պահեստայինների նստարանին մնաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում՝ «Լեյպցիգի» հետ խաղին: Նրան փոխարեն խաղադաշտ մտավ Ժոզե Սոն: Կասիլյասը խաղադաշտ չի մտնի նաև այսօր Պորտուգալիայի առաջնության 9-րդ տուրում կայանալիք հանդիպմանը՝ ընդդեմ «Պասուշ դե Ֆերեյրայի»:

Նմանատիպ նյութեր