211652_close_icon
views-count4793 դիտում article-date 16:51 21-10-2017

Իսպանիան արձակում է Կատալոնիայի կառավարությունը

Իսպանիայի կառավարության որոշմամբ՝ գործի է դրվելու Սահմանադրության 155րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմաափակել Կատալոնիայի ինքնակառավարումը։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոն՝ նախարարների կաբինետի անդամների հետ արտակարգ նիստի ավարտին, փոխանցում է Ria Novosti-ն։ «Կառավարությունը ստիպված եղավ կիրառել 155-րդ հոդվածը, բայց դա մեր ցանկությունը չի եղել, ինչպես նաև մտադրությունը»,-ասել է վարչապետը։ Կառավարությունը համապատասխան փաստաթուղթը հանձնելու է սենատին, որն էլ վերջնական որոշում է կայացնելու։ Ռոհայի խոսքով՝ կենտրոնական իշխանությունները 4 նպատակ ունեն՝ վերականգնել օրենսդրությունը, վերադառնալ կանոնավոր իրավիճակին, վերականգնել տնտեսությունը և անցկացնել ընտրություններ։ Ընտրությունների անցկացման վերաբերյալ նա նշել է. «Առավելագույն ժամկետը՝ 6 ամիս»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիան անկախանալու հարցով հանրաքվե անցկացրեց, ինչը, սակայն, ընթացավ բախումներով։ Իսպանական իշխանությունները հանրաքվեն համարում են անօրինական։

Նմանատիպ նյութեր