211652_close_icon
views-count37692 դիտում article-date 12:51 21-10-2017

Արցախում 2 զինվոր է մահացել. նախնական տվյալներով՝ խախտվել են զենքի օգտագործման կանոնները. ԱՀ ՊՆ

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր