211652_close_icon
views-count26705 դիտում article-date 13:39 21-10-2017

Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու տաջիկների միջև. կա տուժած

Մոսկվայում հոկտեմբերի 20-ի երեկոյան մի խումբ հայերի և տաջիկների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ մասին հաղորդել է sputnik-tj.com-ը՝ «360» հեռուստաալիքին հղումով։ Հայտնի է, որ բոլորը ճանապարհային բանվորներ են։ Ծեծկռտուքի հետևանքով 1 մարդ տուժել է։ Նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ծեծկռտուքի մասնակիցներից հինգին, Հայաստանի 2, Տաջիկստանի 2 և Վրաստանի 1 քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Նմանատիպ նյութեր