211652_close_icon
views-count3776 դիտում article-date 13:05 21-10-2017

Շաբաթօրյակին մասնակցել են 99 հազար մարդ, 1006 կազմակերպություն. ՏԿԶ

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցում են շուրջ 99 հազար մարդ, թվով 1006 կազմակերպություն: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 1,324 միավոր տեխնիկա ` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման [url=http://mtad.am/hy/news/item/2017/10/21/mtad589/]նախարարությունը[/url]: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախատեսվում է ծառատունկ մարզերի առանձին բնակավայրերում, ինչպես նաև Եռաբլուր պանթեոնում: Նշվում է, որ ծրագրի շրջանակում կազմակերպված է երկու համապետական շաբաթօրյակի և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակի արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Այս պահին հանրապետությունում շահագործվող 298 աղբանոցից փակման են ենթակա 163-ը: «Մաքուր Հայաստան» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «Կոշտ կենցաղային թափոնների մասին» ռազմավարության շրջանակներում և ուղղված է բնակչության շրջանում շրջակա միջավայրի հանդեպ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն կերտելուն:

Նմանատիպ նյութեր