211652_close_icon
views-count35632 դիտում article-date 12:15 21-10-2017

Կրասնոդարի երկրամասում հայերը կրակել են հայերի վրա. կա 2 զոհ և 1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև «տարաձայնությունը պարզելու» ժամանակ կրակոցներ են հնչել, հաղորդում է [url=https://www.kuban.kp.ru/daily/26746/3775507/]kuban.kp.ru[/url]-ն։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները նստել են Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի։ Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է տեղի սնանկացած գործարարներից մեկը, ով այդկերպ փորձել է լուծել իր խնդիրները։ Հետաքննության վարկածով՝ 27-ամյա Միսակը մահացել է գլխին ստացած կրակոցից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի հետին մասին ստացած վնասվածքից, իսկ 38-ամյա Ռուսլանը վնասվածք է ստացել ծնկի շրջանում։ Նրան վիրահատել են և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հետաքննիչների խոսքով՝ երիտասարդների վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Չի բացառվում նաև, որ հանցագործները փախուստի են դիմել ոչ թե Hyundai Solaris, այլ Mercedes-Benz E 200 մակնիշի ավտոմեքենայով։ Հետախուզում է հայտարարվել կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը փնտրում է 1975 թ-ին ծնված Սերգեյ Սահակի Եղիազարյանցին և 1974 թ-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանին։ Ավելի ուշ որոնվողների ցուցակին է ավելացվել ոմն Դենիս Շևչենկոյի անունը։ Բաց աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Եղիազարյանցը ղեկավարում է «Ասսեր» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, սակայն գտնվել է հարկային դաշտի հսկողության տակ, քանի որ խուսափել է հարկերի վճարումից։ Գագիկ Հենրիկի Եսայանը [img]http://shamshyan.com/ups/images/064966300150857234632615.jpg[/img] Սերգեյ Սահակի Եղիազարյանցը [img]http://shamshyan.com/ups/images/0768712001508572398220413.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր