211652_close_icon
views-count6388 դիտում article-date 11:50 21-10-2017

Թրամփը մտադիր է Ջոն Քեննեդու սպանությունը գաղտնազերծող որոշ փաստաթղթերի հրապարակումն արգելել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելափակել մի քանի հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք կապված են ԱՄն-ի 35-րդ նախագահ Ջոն Քեննեդու սպանության հետ։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով նախագահի ադմինիստրացիայում իր աղբյուրներին։ Նշվում է, որ մեկ շաբաթից ԱՄՆ-ի Ազգային արխիվը մոտ 3100 գաղտնի փաստաթուղթ կհրապարակի այդ սպանության վերաբերյալ։ Թերթի տվյալներով՝ պաշտոնյաները դեռևս չեն հստակեցրել, թե որ փաստաթուղթն է Թրամփի հրամանով մնալու փակ՝ հասարակության համար։ Ինչպես հայտնել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսը, հրապարակումից առաջ հարկավոր է լինելու մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը, որպեսզի ազգային անվտանգության շահերը երաշխավորված մնան։

Նմանատիպ նյութեր