10200 դիտում
10:23 21-10-2017
Վարչապետի գլխավոր խորհրդականը չի կարողանում աշխատել երիտասարդների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա: Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել:
Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին և հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել ջահելների հետ:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
979 դիտում
09:18 06-09-2023
Վարչապետի գլխավոր խորհրդականը՝ դեսպան. նոր փոփոխություններ․ «Ժողովուրդ»
2293 դիտում
19:44 08-08-2018
Վարչապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է սիրիահայ գործարարների հետ
1661 դիտում
09:24 03-09-2019
Ինչո՞ւ «Սանիթեքը» չի կարողանում աշխատել քաղաքային ներկայիս իշխանությունների հետ․ «Ժողովուրդ».
Այս բաժնից
20416 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին