211652_close_icon
views-count37800 դիտում article-date 09:25 21-10-2017

Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը: Հարցին` ի՞նչն է Վարդանյանի պաշտոնանկության պատճառը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Եվ հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի: Արդյո՞ք Լ. Վարդանյանը կմասնակցի մրցույթին, դեռևս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այս պաշտոնին նշանակվելու է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ներկայիս պետ, հանրահայտ Գագիկ Սուրենյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր