211652_close_icon
views-count5771 դիտում article-date 21:05 20-10-2017

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունքը: Ղուկասյանն անգերազանցելի էր երկու վարժություններում էլ: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ: Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր