211652_close_icon
views-count38989 դիտում article-date 20:50 20-10-2017

Ինչո՞ւ էին հայկական շոու բիզնեսի և տարբեր կազմակերպությունների մեծ թվով ներկայացուցիչներ այցելել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տոնվում էր Էրեբունի-Երևանի 2799-ամյակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավանդույթի համաձայն՝ տոնի կապակցությամբ դպրոց էին այցելել հայկական շոու բիզնեսի մեծ թվով աստղեր, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերջիններս նախ ներկա գտնվեցին երաժշտական և պարային համարների կատարմանը երեխաների կողմից, այնուհետև յուրաքանչյուրը բարձրացավ տարբեր դասարան՝ պատմելու իր կամ իրենց գորունեության մասին: Երեխաները, մեկը մեկին հերթ չտալով, հարցեր էին տալիս թե՛ դերասաններին, թե՛ երգիչներին, հետաքրքրվում նրանց նախագծերով, անձնական ու դպրոցական կյանքով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 360+
360+

Նմանատիպ նյութեր