211652_close_icon
views-count23530 դիտում article-date 20:12 20-10-2017

Բազմաթիվ կյանքեր փրկած փրկարարներն ու ապագա փրկարարները իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու կարևորությունը ավտոմեքենան վարելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը այցելեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելության պատճառն այն էր, որ ակադեմիայի աշխատակիցները, ուսանողներն ու ընդհանրապես՝ Աին-ում ծառայություն կատարողները, անձամբ զգան ամրագոտու անվտանգության պրակտիկ նշանակությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում: Փրկարարները, ովքեր բազմաթիվ կյանքեր են փրկել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում, իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու իրական պիտանելությունը: ՀՀ ՃՈ պետի հանձնարարականով շարունակվելու են նման միջոցառումները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+

Նմանատիպ նյութեր