211652_close_icon
views-count7121 դիտում article-date 20:06 20-10-2017

Չավի. Նեյմարը «Բարսելոնայից» հեռանալու մասին ինձ ասել էր Մեսիի հարսանիքին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին պատմել է, որ Նեյմարը «Բարսելոնայից» հեռանալու մասին իրեն հայտնել է Լիոնել Մեսիի հարսանիքի ժամանակ: «Մեսիի հարսանիքին նա ինձ ասաց, որ ցանկանում է փոխել ակումբը: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ: Նա ասաց, որ «Բարսելոնայում» դժբախտ է, ցանկանում է հեռանալ, որպեսզի Եվրոպայում, ՊՍԺ-ում, նոր փորձ ձեռք բերի: Արդյունքում նա այդպես էլ արեց: Դա նրա որոշումն է եղել, որը պետք է հարգել: Կարծում եմ, Նեյմարի ու Մբապեի հետ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան նվաճելու լավ հնարավորություններ ունի», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր