8961 դիտում
20:28 20-10-2017
Կենտրոն վարչական շրջանի աշակերտները հանդիպել են անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյան նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական հանդիպումը վարչական շրջանի դպրոցների աշակերտների հետ: Դպրոցականների հետ: Հանդիպմանը Արա Սադոյանի հրավերով ներկա էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Ջ. Կիրակոսյանի անվան հ.20 , Ա. Չեխովի անվան հ.55 և Գ. Էմինի անվան հ.182 դպրոցների աշակերտներին ծանոթացրել է վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին, բաժինների գործառույթներին և ընթացիկ ծրագրերին:
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դպրոցականներին պատմել է իր հաջողությունների և անցած ճանապարհի մասին, ինչպես նաև ներկայացրել հաջողության իր բանաձևն ու ապագայի իր ծրագրերը, որոնք կապված են հայրենիքում ապագայում լավ մարզիկներ պատրաստելու հետ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանել են աշակերտների բոլոր հարցերին, ոգևորել նրանց՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից:
Հանդիպումը անցել է ջերմ և անմիջական միջավայրում: Երեխաները ստացել են իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները, արել բացահայտումներ և ստացել արժեքավոր խորհուրդներ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նաև շնորհակալագրեր հանձնեցին Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին «Երևանի կիսամարաթոն» մրցավազքում և Կենտրոն վարչական շրջանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաներին Մոլդովայում կայացած «Golden Apple 2017» երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնում արձանագրած հաջողությունների համար: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորահավորել է Կենտրոն վարչական շրջանի անունը հայաստանյան և միջազգային մրցույթներում բարձր պահած ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ արձանագրած հաջողությունները կունենան նույնքան հաջող շարունակություն և առաջիկայում ևս կլինեն փայլուն հաղթանակներ:
Անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ոգևորիչ և փայլուն է գնահատել մարզական միջոցառման մասնակիցների ցուցաբերած արդյունքները և մաղթել նրանց նոր հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
19286 դիտում
11:48 19-07-2016
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը բանակ է ճանապարհում իր վարչական շրջանի 18-ամյա ապագա առյուծ-տղերքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
5105 դիտում
18:21 26-03-2022
Կա՛մ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պատասխանատվության կենթարկվի, կա՛մ սույն տիկինը․ Կենտրոն վարչական շրջան
Այս բաժնից
262 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
658 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
268 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին