211652_close_icon
views-count4325 դիտում article-date 17:30 20-10-2017

ՊՆ-ում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն

Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Ամփոփիչ խորհրդակցության ժամանակ վեր են լուծվել համաբանակային նշանակության զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները ևս մեկ անգամ փաստել են, որ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների և զորամասերի հրամկազմը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա, ունակ են կայացնելու ու իրագործելու գրագետ և հաջողության տանող որոշումներ, համարժեք արձագանքելու առկա և փոփոխվող մարտական իրավիճակներին: Ամփոփոիչ խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել զորախաղերի ընթացքում առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողների պարգևատրման արարողություն: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր