211652_close_icon
views-count11595 դիտում article-date 15:40 20-10-2017

Հայկական ներկրող ընկերությունն ընդլայնում է էկվադորական ապրանքների ներկրման ծավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 3-20-ը աշխատանքային և ընկերական այցով մեկնել էր Էկվադոր։ Այցի նպատակն էր էկվադորական մթերքների և ապրանքների ներկրման հոսքի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը հայկական և այլ շուկաներում։ Այցի ընթացքում Վ․ Հարությունյանը մասնակցել է Էկվադորի Բանան արտահանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և Էկվադորի Առևտրի պալատին կից գործող «ՊրոԷկվադորի» գրասենյակի օգնությամբ կազմակերպված ֆորումին, որի ընթացքում ձեռք են բերվել երկկողմ շահավետ համաձայնություններ՝ տեղական բանան արտադրող և արտահանող ընկերությունների հետ։ Ընկերության հիմնադիրը այցելլ է նաև էկվադորական ծաղկի առաջատար պլանտացիաներ, տեղում ծանոթացել ծաղկի որակին։ Այսուհետև ծաղկի ավելի մեծ քանակություն և տեսականի կներկվի Հայաստան։ Վերոնշյալ ապրանքներից բացի՝ «ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերությունը բանակցություններ է վարել նաև հատիկավոր կակաոյի, կակաոյից ստացված այլ մթերքների ներկրման շուրջ։ Վ. Հարությունյանն իր նպատակն է համարում երկու երկրների միջև առևտրատնտեսական կապի զարգացումը, ինչպես նաև էկվադորական ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և Վրաստան, և վստահեցնում է, որ 2018 թվականի սկզբից Էկվադորում մեծ և ծավալուն ներդրումներ կսկսի իրականացնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր