211652_close_icon
views-count4746 դիտում article-date 14:58 20-10-2017

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (Մ 23) երկամարտի 360 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պոկում վաժություններում հայ ծանրորդը անգերազանցելի էր՝ 170 կգ: Հրումում Կարապետյանը կարողացավ ֆիքսել 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Այսպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեծ ոսկե և մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ: Այսօր մրցահարթակ կմտնեն նաև Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ):

Նմանատիպ նյութեր