211652_close_icon
views-count9879 դիտում article-date 18:12 20-10-2017

Մառնեուլիում հարձակվել են «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի վրա կան վիրավորներ

Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Վիրավորվել է սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/մարնեուլիում-հարձակվել-են-վրացական/]aliq.ge[/url]-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մառնեուլի է ուղևորվել նաև ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։

Նմանատիպ նյութեր