211652_close_icon
views-count5368 դիտում article-date 17:48 20-10-2017

ԿՀՎ ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի միջուկային հարվածին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հեռուստաեթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածին։ Նրա գնահատմամբ՝ այդ ոլորտում Հյուսիսային Կորեայի մշակումները գտնվում են այն փուլում, երբ հարվածն ԱՄՆ տարածքին հնարավոր է։ Հայտնում է [url=http://edition.cnn.com/2017/10/19/politics/north-korea-officials-mash-up/index.html]CNN[/url]-ը: ԿԸՀ տնօրենը, ելույթ ունենալով Հաջակցություն ժողովրդավարության ազգային հիմնադրամում, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տվյալների հավաքումը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մասին։ Նա նշել է, որ ներկայում ներկայում Հյուսիային Կորեայի միջուկային հնարավորությունները շատ ավելի կատարելագործված են, քան 5 տարի առաջ, և կլինեն ավելի կատարելագործված 5 ամիս անց։

Նմանատիպ նյութեր