211652_close_icon
views-count6025 դիտում article-date 13:23 20-10-2017

Կատաղի բախումներ՝ իրաքյան բանակի և քրդական փեշմերգի միջև

Իրաքյան Քըրքուք քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում բախումներ են տեղի ունեցել իրաքայնբանակի և քրդական զինված խմբավորումների անդամների միջև, հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։ Նշվում է, որ կատաղի մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ «ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիա ապստամբների ջոկատները փորձել են առաջանալ դեպի Քըրքուքից ոչ հեռու գտնվող բնակելի շրջաններից մեկը։ Փեշմերգի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է կանխել գրոհը և հրդեհել 2 զրահապատ մեքենա։ Քրդերը նաև հայտնել են, որ շիա ապստամբները գրոհի ժամանակ կիրառել են ամերիկյան արտադրության զենք։

Նմանատիպ նյութեր