211652_close_icon
views-count7933 դիտում article-date 10:55 20-10-2017

Ղրղզների միակ հույսը Տիգրան Սարգսյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Եվրասիական տնտեսական միություն անունով կազմակերպություն գոյություն չունի՝ փաստվեց նաև Ղազախստանի և Ղրղըզստանի միջև առկա սահմանային լարվածության աճով։ Ղրղըզստանում նախագահական ընտրությունների ավարտից հետո անգամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի հանգստանում՝ խոչընդոտներ ստեղծելով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Ղազախստանի մաքսավորները արհեստական խոչընդոտներ են ստեղծում ղրղզների համար՝ փորձելով նրանց պատժել «սխալ» ընտրության համար։ Հիշեցնենք, որ Ղազախստանը հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ղրղզստանի նախագահական ընտրություններում պաշտպանում էր Օմուրբեկ Բաբանովին, ով ընտրություններում պարտվեց։ Ղրղզստանի իշխանությունները դիմել են ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին, որի նախագահը Տիգրան Սարգսյանն է։ Ղրղզների միակ հույսը մնացել է Տիգրան Սարգսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր