211652_close_icon
views-count5001 դիտում article-date 14:41 20-10-2017

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառում. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը առաջին անգամ ոչ միայն հաստատել է, որ Սիրիայում ահաբեկիչներն ունեն քիմիական զենք, այլ նաև կիրառում են այն Իդլիբ նահանգում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Տեքստում մանրամասն ներկայացվում է, որ նշված նահանգում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորում է գործում, որը սերտ կապեր ունի «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ և կիրառում է քիմիական զենք։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ այդ մասին մենք բզմիցս զգուշացրել ենք»,-ասել է նա։ Վերջինս հերքել է ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, որ ռուսական օդուժը ռմբակոծել է Իդլիբ նահանգի բնակելի շրջանները։

Նմանատիպ նյութեր