211652_close_icon
views-count2769 դիտում article-date 11:13 20-10-2017

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսօր առավոտյան Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ավելացել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 57.36 ԱՄՆ դոլար։ Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.33 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 51.46 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր