211652_close_icon
views-count50219 դիտում article-date 22:18 19-10-2017

Այս տարվա ապրիլին Արմավիր քաղաքում կնոջը դիմահար հրազենով սպանած ամուսնու գործը ուղարկվել է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Բախշի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջը՝ Սյուզաննա Գալստյանին ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով` խանդի հողի վրա ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է Արմավիր քաղաք և ապրիլի 17-ին աննկատ հետապնդել է նրան: Այդ ընթացքում ապօրինաբար իր մոտ պահվող հրացանից մեկ անգամ կրակել է Ս. Գալստյանի ծոծրակին` որի հետևանքով Գալստյանը տեղում մահացել է (սպանություն, որը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով): Բացի դա, 2016թ. նախնական համաձայնության գալով Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Այգևարդ Հարությունյանի հետ, Բախշի Մարտիրոսյանը գնացել է Դդմաշեն գյուղ և տեղի տներից մեկից գաղտնի հափշտակել է 1500 ԱՄՆ դոլար և շուրջ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 30 կտոր ոսկյա զարդեր` Վ. Սարգսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 4,5 մլն վնաս (պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով)։ Այգևարդ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/18/1064675/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը-ը, ապրիլի 17-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը։ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Բ. Մարտիրոսյանի նկատմամբ, ով կասկածվում էր ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում՝ Հանրապետության փողոցում, իր նախկին կնոջը՝ 39-ամյա Սյուզաննա Գալստյանին ապօրինի պահվող հրազենով սպանելու մեջ։ Դատավոր Արթուր Ադամյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Բ. Մարտիրոսյանը վերցվել էր երկամսյա կալանքի։ Նրան պետք է տեղափոխեին «Արմավիր» ՔԿՀ, բայց քանի որ պարզվել էր, որ կասկածյալ մարդասպանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նրան տեղափոխեցին Նուբարաշենի բանտ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր