211652_close_icon
views-count12338 դիտում article-date 20:58 19-10-2017

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, պաշտոնատար և հայ դասական պոեզիան բարձր գնահատող այլ անձինք: Համերգ-երեկոյին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ էին` Իրինա Զաքյանը (սոպրանո), Հենրիետա Հարությունովան (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր): Համերգն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+

Նմանատիպ նյութեր