211652_close_icon
views-count20049 դիտում article-date 20:16 19-10-2017

Խարկովում կին վարորդը ամենագնացով մխրճվել է անցորդների մեջ. կա 5 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինական Խարկովում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Segodnya-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Խարկովի Սումսկայա փողոցում բախվել են Lexus RX 350 և Volkswagen Touareg ավտոմեքենաները, ինչի հետևանքով կին վարորդի Lexus-ը շպրտվել է մայթ, որտեղ վրաերթի է ենթարկել անցորդներին: Վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 6 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են և մի քանիսն արդեն ենթարկվել են վիրահատության: Կին վարորդը այս պահին բերման է ենթարկվել: Ըստ տեղեկությունների՝ նա Խարկովի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է, և ինչպես նրա հայրն է հայտնել՝ մեքենան գնել էր վարկով և մինչ այսօր ոչ մի խախտում չէր կատարել: -Նրա մեքենան հարվածից է հայտնվել մայթին, նա մեղավոր չէ,- հավելել է հայրը: Կատարվում է հետաքննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր