211652_close_icon
views-count3250 դիտում article-date 20:29 19-10-2017

Տարիներ շարունակ Լևոն Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող, գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ. ՀՅԴ

Ցավով տեղեկացանք Լեւոն Հայրապետանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող եւ այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ: Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել են ու լայն արձագանք են գտել երախտագետ համերկրացիների սրտերում: Այդ անշահախնդիր նվիրումը դրսեւորվել է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու մշտական պատրաստակամությամբ: Ցավի հետ այսօր նաեւ ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների համար, ինչպես եւ գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլեւս բացակայելու է հայրենիքի շենացումը քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ: Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով կիսում ենք հարազատների մտերիմների եւ բոլոր վշտակցողների զգացումները, որպես մխիթարանք վկայաբերելով գործը, որ մնաց որպես անմեռ հիշատակություն: [b]Հայ Յեղափոխական Դաշնակցություն Երեւան [/b]

Նմանատիպ նյութեր