211652_close_icon
views-count4072 դիտում article-date 15:26 19-10-2017

Կարեն Գրիգորյանը՝ «Նեգրոս Օփեն»-ի 2-րդ մրցանակակիր

Ֆիլիպիններում ավարտվեց «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն էր անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը, որն էլ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: Վիետնամի ներկայացուցիր Նգուեն Դուկ Հոան եզրափակեց լավագույն եռյակը: Նշենք, որ ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:

Նմանատիպ նյութեր