211652_close_icon
views-count16925 դիտում article-date 15:51 19-10-2017

ՀՀ-ՌԴ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Ռուսաստանի Դաշնության հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ըստ համաձայնագրի, երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: «Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում: Երկու երկրների լիազոր մարմինները համաձայնագրեր կփոխանակեն յուրաքանչյուր տարի: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսներով փոխադրումները», - [url=https://armenpress.am/arm/news/909433/hayastani-ev-rusastani-mijev-berneri-mijpetakan-pokhadrumnery.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, ասաց նախարարը: Համաձայնագրով նախատեսվում է ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջև փոխադրումների կանոնակարգում: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Նմանատիպ նյութեր