211652_close_icon
views-count7676 դիտում article-date 15:25 19-10-2017

Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի

Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել նոր հոդված` քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը: «ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»,- [url=https://armenpress.am/arm/news/909417/buzhashkhatoxi-gortsuneutyan-khochyndotumy-hayastanum.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով՝ նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:

Նմանատիպ նյութեր