211652_close_icon
views-count4760 դիտում article-date 13:22 19-10-2017

Ավտովթարների ժամանակ դեպքի վայրում ապահովագրական ընկերություններին սպասելու անհրաժեշտություն չկա. Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում 18.10.2017 թվականին հրապարակված [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/18/1080172/]նյութի [/url]վերաբերյալ հերթական անգամ հարկ է համարում հիշեցնել, որ սկսած 2016 թվականի սեպտեմբերի մեկից ցանկացած ավտովթարների դեպքում վարորդները դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու որևէ պարտավորություն չունեն: Մասնավորապես, ներկայում ԱՊՊԱ ոլորտում գործում է ավտովթարների գրանցման հետևյալ համակարգը՝ 1. մինչև 100.000 դրամ միայն գույքային վնասներով ավտովթարները գրանցվում են ինքնուրույն՝ վարորդների կողմից, 2. մնացած բոլոր դեպքերում վթարները գրանցվում են միայն Ճանապարհային ոստիկանության կողմից, որի դեպքում, խցանումները հնարավորինս արագ վերացնելու նպատակով, անհրաժեշտ է դեպքից անմիջապես հետո վթարի վայր հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը: ԱՊՊԱ ոլորտում ավտովթարների գրանցման համակարգի և վարորդների գործողությունների առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքում՝ հետևյալ [url=http://paap.am/img/doc/Pataharneri%20grancum.pdf]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր